Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը նաև քննարկել են Արցախի կառույցների ու ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման ուղիները։