014 թվականին Եվրամիության երկրներ է ժամանել ավելի քան 270 հազար անօրինական միգրանտ, ինչը 138 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանում հայտնել է միգրացիայի, քաղաքացիության եւ ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Նրա խոսքով՝ 207 հազար անլեգալներ անօրինականորեն կտրել-անցել են Միջերկրական ծովը», որպեսզի հայտնվեն Միության պետու թյունների տարածքում: «Անցյալ տարվա սեպտեմբերից Եվրոպա Է ժամանել ավելի քան 12 նավ՝ գաղթյալներով»,- նշել Է նա՝ պարզաբանելով, որ «փոխադրողները գտել են ներգաղթյալներին տեղ հասցնելու նոր ուղիներ եւ մեթոդներ»:

 

Եվրակոմիսարն ընդգծել Է, որ ներգաղթյալների հոսքը միայն կաճի «Եվրամիությանը հարեւան պետություններում ծավալված հակամարտությունների պատճառով», եթե Միությունը «վճռական եւ համակարգող միջոցներ չձեռնարկի»: Առաջնահերթ գործողությունների թվում Ավրամոպուլոսը նշել Է փոխադրողների դեմ պայքարի ուժեղացումը եւ նրանց մասին տեղեկատվության հավաքման եւ փոխանակման մեխանիզմների ամրապնդումը: Բացի դրանից, Բրյուսելն այս հարցում ակտիվորեն գործակցում Է Անկարայի հետ, քանի որ Թուրքիան դարձել Է «փոխադրողների համար այլընտրական ուղիներից մեկÕ ¨»,- նշել Է նա:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Եվրահանձնաժողովն անհրաժեշտ Է համարում մշակել գաղթականների ընդունման ծրագիր, ինչպես նաեւ մեծացնել Սիրիայի քաղաքացիների ընդունման՝ անդամ պետությունների հնարավորությունները: Այժմ իրենց հայրենիքը լքած 3,5 միլիոն սիրիացիներից Եվրամիությունը կարող Է ընդունել սոսկ 36 հազար մարդ: