Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին այց կկատարի Թուրքիա՝ 10 նախարարի ուղեկցությամբ: Այս մասին գրել է Radikal թերթը:

 

Ակնկալվում է նրա մասնակցությունը Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի ժողովին:

 

Այցի ընթացքում նպատակ է դրվելու մինչև 2020թ.-ը երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի շուրջ ծրագիր մշակել:

 

Ռուսական պահանջարկը բավարարելու նպատակով քննարկվելու է նաև Թուրքիայից պտուղ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստան: