Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Թուրքիա: Անկարայում նա մասնակցելու է ռուս-թուրքական Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 2-րդ նիստին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալութունը:

 

Ենթադրվում է, որ նիստի ընթացքում ՌԴ եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները եւ կստորագրեն մի շարք կարեւոր փաստաթղթեր: Բացի այդ, ենթադրվում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կքննարկեն երկու երկրների միջեւ երկկողմանի ապրանքաշրջանառությունը մեծացնելու հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան տարածաշրջանային խնդիրներին ու Սիրիայի ճգնաժամին: