Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Տուզլա կղզի, որտեղ ընթանում է Կերչի կամրջի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, պետության ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Խորհրդակցությունից առաջ Պուտինն ուղղաթիռից կդիտի շինարարական հրապարակը, կշփվի աշխատողների հետ, ինչպես նաև կծանոթանա շինարարական աշխատանքների ընթացքին:
Սկսած 2000-ական թվականներից, Ռուսաստանը քանիցս այդ նախագիծը քննարկել է ՈՒկրաինայի իշխանությունների հետ: 2014 թվականի մարտին ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո այն առանձնակի հրատապություն ստացավ երկրի մնացած տարածքի հետ թերակղզու անարգել տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու անհրաժեշտության կապակցությամբ՝ Ուկրաինայի տարածքի շրջանցմամբ:
Ներկայում Ղրիմի տարածաշրջանը ՌԴ-ի մնացած մասի հետ կապում է ավիացիոն և լաստանավային հաղորդակցությունը: