ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հարավային ռազմական օկրուգի զորքերի տեղաբաշխման վայրեր աշխատանքային ուղևորության ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի խումբ ղեկավար աշխատողների հետ ժամանել Ղրիմի թերակղզի, որտեղ ստուգել է Սևծովյան նավատորմի մի շարք օբյեկտների և զինվորական կայազորների կենսագործունեության հարցերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ռուսաստանի զինվորական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ՌԴ-ի սուբյեկտների՝ Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարության հետ, մասնավորապես, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովի, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալիի հետ:

 

Շոյգուն նրանց հետ փոխգործակցության հարցեր է քննարկել նավատորմի սոցիալական ենթակառուցվածքի զարգացումն ապահովելու համար:

 

Ռուսաստանի զինվորական գերատեսչության ղեկավարը փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել է ՌԴ-ի Սևծովյան նավատորմի փոխհրամանատար: Նա Բերեզովսկուն հանձնել է Ռուսաստանի զինծառայողի անձնական համարը:

 

Ավելի վաղ փոխծովակալն Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարն էր, բայց մարտի 2-ին հավատարմության երդում է տվել Ղրիմի ժողովրդին: Կիևի իշխանությունները հայտարարել են հրամանատարի պարտականություններից նրան հեռացնելու մասին. Ուկրաինայի դատախազությունը նրա գործունեության ստուգում է սկսել: