Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Սևծովյան նավատորմի զինվորականների ցանկացած գործունեություն Ղրիմի տարածքով' կդիտվի որպես երկրի դեմ ռազմական ագրեսիա: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նա կոչ է արել ռուս զինվորականներին մնալ այն տարածքներում, որոնք նախատեսված են երկկողմ համաձայնագրերով:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը նաև հանձնարարել է ուժային կառույցներին ապահովել Ղրիմի կառավարության և խորհրդարանի գրավված շենքերի ազատումը: