Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցությունում ընդունվել է որոշում մի շարք ռուս-ուկրաինական երկկողմ փաստաթղթերի, այն է՝ Սևծովյան նավատորմի բաժաման պարամետրերի շուրջը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև 1997 թվականի մայիսի 28-ին Կիևում ստորագրված համաձայնագրի, Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի Սևծովյան նավատորմի գտնվելու կարգավիճակի և պայմանների շուրջը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև 1997 թվականի մայիսի 28-ին Կիևում ստորագրված համաձայնագրի չեղյալ հայտարարման գործընթացն սկսելու մասին»:
Նաև սկսվել է Սևծովյան նավատորմի բաժանման և Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի Սևծովյան նավատորմի գտնվելու հետ կապված փոխհաշվարկների վերաբերյալ 1997 թվականի մայիսի 28-ին Կիևում ստորագրված համաձայնագրի, Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի Սևծովյան նավատորմի գտնվելու հարցերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև 2010 թվականի ապրիլի 21-ին Խարկովում ստորագրված համաձայնագրի չեղյալ հայտարարման գործընթացը»,- ասել է Պեսկովը: