Պետդուման մարտի 31-ին միաձայն օրինագիծ է ընդունել Սեւծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին՝ դրանով իսկ պաշտպանելով ՌԴ-ի նախագահի համապատասխան առաջարկությունը:

 

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են պետության ղեկավարի կողմից նախաձեռնված «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության Սեւծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը դադարեցնելու մասին» օրենքը (կողմ Է քվեարկել 443 պատգամավոր անհրաժեշտ 226 ձայնի դեպքում, ոչ ոք դեմ չի քվեարկել):

 

Փաստաթուղթը Պետդումա Է մտցվել մարտի 28-ին: Այն պաշտպանել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

 

Օրենքով դադարեցվում Է Սեւծովյան նավատորմի բաժանման պարամետրերի, Ուկրաինայի տարածքում Սեւծովյան նավատորմի գտնվելու կարգավիճակի ու պայմանների, Ուկրաինայի տարածքում Սեւծովյան նավատորմի բաժանման եւ գտնվելու հետ կապված փոխհաշվարկների մասին ռուս-ուկրաինական համաձայնագրերի, ինչպես նաեւ ՈՒկրաինայի տարածքում ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի գտնվելու հարցերի վերաբերյալ 2010 թվականի ապրիլի 21-ին Խարկովում ստորագրված համաձայնագրի գործողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: