Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ տարբեր երկրներում COVID-19 համաճարակի ավարտի վերաբերյալ նրանց կանխատեսումներն այլևս ուժի մեջ չեն: Դա կապված է աշխարհում իրադրության արագ փոփոխման հետ:
Այս մասին հաղորդել է համարլսարանի նոր կորոնավիրուսային վարակով կապված իրավիճակը դիտարկելու համար ստեղծված կայքը:
Նշվում է, որ բոլոր գրաֆիկները ջնջվել են ուսումնական հաստատության կայքից: Գիտնականներն առաջարկել են ուսումնասիրել հետազոտական այլ կենտրոնների մոդելները:
Ինչպես հայտնի է դարձել, փորձագետները գնահատում էին 131 երկրներից ստացված տվյալները: Կանխատեսման համար նրանք օգտագործել են, մասնավորապես, SIR մոդելը (վարակի տարածման մաթեմատիկական մոդելը -խմբ.):
Սինգապուրցի գիտնականները նույնիսկ մինչև մայիսի 6-ը ենթադրում էին, որ, օրինակ, Ռուսաստանում COVID-19-ի բռնկումը կավարտվի օգոստոսի 17-ին: Այնուամենայնիվ, այնուհետև նրանք ժամկետը երկարաձգեցին մինչև օգոստոսի 24-ը, իսկ մայիսի 7-ին այն տեղափոխեցին մինչև սեպտեմբերի 8-ը: