Ժողովրդական պատգամավորները փետրվարի 28-ին ընդունել են «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին» «Ուկրաինայի օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» № 1075 օրենքը, որը վերաբերում է արտոնությունների վերացմանը: Ինչպես տեղեկացնում է «Ուկրիֆորմը», այդ որոշման օգտին քվեարկել է 301 ժողովրդական պատգամավոր:

 

Սույն օրենքով խորհրդարանականները վերացրել են իրենց բոլոր արտոնությունները:

 

Գործակալությունը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Յուրի Իլյինին ազատել է հանրապետության Գլխավոր շտաբի պետի-զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից:

 

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնական կայքում:

 

«Ուկրաինայի Սահմանադրության 106 և 112 հոդվածների առաջին մասի 17-րդ կետին համապատասխան, որոշում եմ. Յուրի Իվանի Իլյինին ազատել Գլխավոր շտաբի պետի' Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: