Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն չեղարկվում, դրանց ժամանակացույցն է տեղափոխվում։ Այս մասին չորեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
«Դա չեղարկում չէ, ժամանակացույցի փոփոխություն է, շուտով պաշտոնական տեղեկատվություն կլինի»,- ասել է նա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։