Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական չորս համաձայնագրերի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Սույն համերկրային օրենքն ուժի մեջ Է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից»,-նշվում Է փաստաթղթում:

 

Մարտի 28-ին ՌԴ-ի նախագահը այդ համաձայնագրերի գործողության դադարեցման մասին օրինագիծը ներկայացրել Էր Պետդումայի քննարկմանը: Մարտի 31-ին այն միաձայն ընդունվել Էր խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ ապրիլի 1-ին հավանության արժանացել Դաշնության խորհրդի կողմից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: