Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւի եւս մեկ նախագիծ կներկայացնի Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք Նյու Յորքում մեր դեսպան Վիտալի Չուրկինին հանձնարարել ենք Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագիծ ներկայացնել Անվտանգության խորհրդին, որովհետեւ ավելի ու ավելի մեծ տագնապ Է առաջացնում որեւԷ առաջընթացի բացակայությունը այն ջանքերում, որոնք գործադրվում են բռնությունների, մարտական գործողությունների, նախեւառաջ պատժիչ գործողության դադարեցման համար»,-լրագրողներին ասել Լավրովը:
Նա նաեւ նշել Է, թե Մոսկվան այն կարծիքին չԷ, որ ժամանակն Է՝ խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինա: «Խաղաղապահ ուժերի մասին մենք չենք խոսում: Չենք կարծում, որ բանը դրան Է հասել»,-հավելել Է նախարարը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ պահպանում Է վստահության պաշարը, որը հարկավոր Է օգտագործել:
«Ամեն ինչ ուկրաինական կողմի ձեռքում Է: Մենք գիտենք, որ երկրի հարավ-արեւելքում գործող աշխարհազորայինները պատրաստ են դադարեցնելու կրակը, բայց առաջին քայլը, բոլոր կանոնների համաձայն՝ պետք Է անեն Կիեւի իշխանություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությունը»,-հայտարարել Է Լավրովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Մոսկվան պահանջում Է անհապաղ հետաքննել Ուկրաինայում հրկիզիչ ռումբերի եւ արգելված մյուս զինատեսակների կիրառումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: