Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի իրադրության քննարկման ցանկացած ձեւաչափի. թե՛ ուղղակի երկկողմ շփումների եւ թե՛ նորմանդական ձեւաչափի, հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք մեծ հաշվով պատրաստ ենք, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել Է, ցանկացած ձեւաչափի՝ միայն արդյունք լինի: Միայն մենք սկսենք շարժվել Ուկրաինայում ռազմական դիամակայությունից, քաղաքացիական պատերազմից դեպի ազգային երկխոսություն, հենց այն ազգային միասնության ձեւավորում, որի անհրաժեշտության մասին ասվել է տակավին փետրվարի 21-ի համաձայնագրում»,- նշել Է նա օգոստոսի 25-ին կայացած ճեպազրույցում:

 

Լավորովն ընդգծել Է, որ Մոսկվան պատրաստ Է «աշխատանքի ցանկացած ձեւաչափերով. պատրաստ ենք եւ՛ ուղղակի երկկողմ շփումների, պատրաստ ենք եւ՛ շփումների նորմանդական քառյակով, ժնեւյան քառյակով»: «Գլխավորն է, որ ձեւը չփոխի բովանդակությունը»,- հավելել է նա, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: