Արեւմտյան ԶԼՄ-ները հսկայական թվով փաստեր են թաքցնում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Տեսեք, թե այժմ արեւմտյան ԶԼՄ-ներն ինչ պատկերներ են ցուցադրում Ուկրաինայից. խաղաղ ընդդիմադիրներն արդարադատություն են պահանջում, կարգուկանոն են պահանջում, իսկ հրեշավոր իշխանությունները ուժով ճնշում են նրանց»,- ասել Է նախարարը:
«Իրականում հսկայական թվով փաստեր են թաքցվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից,-ընդգծել Է Լավրովը:-Ես կցանկանայի հիշեցնել, որ կան նաեւ ռուսաստանյան հեռուստաալիքներ, ներառյալ ռուսալեզու, անգլալեզու եւ արաբալեզու ալիքները, որոնք մանրամասն ցուցադրում են, թե ինչ ուժերի հետ են այժմ բախվում Ուկրաինայի իշխանությունները եւ ընդդիմությունը՝ բացահայտ ծայրահեղական, հակասեմիտական ուժերի: Եվ այդ գործընթացը, ցավոք, լռության Է մատնվում»: