Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) վերաբերյալ բացահայտվում են շատ հետաքրքրական նոր փաստեր։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը, ինչպես նաև տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը շվեդ մի թղթակցին տված հարցազրույցներում խոստովանում են, որ յուրաքանչյուր շաբաթվա սկզբում իրենք Բաքվին են ներկայացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական խմբի տեղաշարժերի մասին մանրամասն ժամանակացույցն ու ծրագիրը՝ թե որ ժամերին որտեղ են գտնվելու։ Ըստ Ռիթթերի՝ այդ այցելությունների պլանը Բաքու է ուղարկվում մեկ շաբաթ առաջ, որպեսզի «նրանք իմանան մենք որտեղ ենք և ինչ ենք անում»՝ իբր «թյուրիմացություններից ու պատահարներից խուսափելու համար», ահավասիկ.
“We patrol along the border area. When we do this, we inform Baku through the EU special representative for the region, Toivo Klaar, one week ahead of our plans. This is to ensure that they know where we are and what we are doing. It is also to prevent misunderstandings and incidents. This is how we communicate with Azerbaijan,” says Markus Ritter»։
(https://blankspot.se/part-4-armenias-new-reality-when-nobody-is-watching-the-borders-slowly-move-closer/?fbclid=IwAR3-7mqFa6syS0gjuNdBHBee9RTTl1OdDjFsQDrfWY7IoZ12X9Uv59n0QaQ).
Ըստ Թոյվո Քլաարի, դիտորդների յոթօրյա գործունեության ծրագրերն ուղարկվում են Բաքու մեկ-երկու օր առաջ, շաբաթվա սկզբում։
Ավելին, Ռիթթերի համաձայն՝ մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Թոյվո Քլաարի միջոցով խնդրել է, որ ԵՄ դիտորդներն այցելեն Հայաստանի հյուսիսային շրջանների այն հատվածները, որոնք նախկինում եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս։ Հիշեցնեմ, որ սրանք այն գյուղերն ու բարձունքներն են, որոնք Ադրբեջանը պահանջում է վերադարձնել իրեն, առանց հիշելու, որ սահմանի մյուս կողմում են մնացել Հայկական ԽՍՀ-ին պատկանող գյուղերն ու բարձունքները։ Ահավասիկ Ռիթթերի խոսքերը.
«Regarding the interaction between EUMA and Azerbaijan, Markus Ritter explains that there has only been one example so far. According to Ritter, A few weeks ago, Ilham Aliyev requested, through Toivo Klaar, that EUMA should visit the Azerbaijani exclaves in the North of Armenia. Although the exclaves are formally a part of Azerbaijan, they are in practice a part of Armenia, and there are similar cases on the other side of the border»։
Հետագայում Թոյվո Քլաարը փորձել է հերքել ԵՄ առաքելության ղեկավարի (!) ասածը՝ պնդելով, թե նրանք այդ տարածք են այցելել ոչ թե Ալիևի խնդրանքով, այլ իբր պարզապես իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Բայց անհավատալի է, որ Մարկուս Ռիթերն այնքան հիմար մարդ լինի, որ Ալիևի չեղած խնդրանքի մասին խոսի։ Այսինքն՝ գրեթե անկասկած Թոյվո Քլաարը ստում է և դիտորդները Բաքվի պատվերով են Նոյեմբերյանի ու Տավուշի շրջանների սահմանային հատվածներն այցելել։
Կարելի է չկասկածել, որ այդ այցելությունից ու դիտարկումներից հետո ԵՄ դիտորդները կատարած պետք է լինեն Ալիևի «խնդրանքը», այսինքն՝ անվտանգության տեսակետից Հայաստանի այդ խիստ զգայուն կետերի մասին ինչ-ինչ (չի բացառվում՝ հետախուզական բնույթի) տեղեկություններ են հաղորդել Բաքվին ։
Ի՞նչ է սա նշանակում։ Եթե ԵՄ դիտորդները գտնվում են Հայաստանում իբր կանխելու համար Ադրբեջանի հերթական ներխուժումները, ապա ինչու՞ են նրանք այդ աստիճան սերտ ու ջերմ հարաբերություններ պահպանում Բաքվի ֆաշիստների հետ։ Ինչու՞ են շաբաթական զեկուցագրեր ուղարկում նրանց։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է. այդ դիտորդական առաքելության նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգությանը նպաստելն է, այլ Արևմուտքի ոտքն այս տարածաշրջանում պնդացնելը։ Իսկ դա բոլորովին այլ խնդիր է, որը Եվրոպան միշտ էլ կարող է լուծել և այժմ էլ լուծում է հենց Հայաստանի շահերի հաշվին։
Կարճ ասած՝ ԵՄ դիտորդները Հայաստանում մեզ համար չեն աշխատում, ուստի ճիշտը նրանց դուրս հրավիրելն է։
Այս ամենն ասելով, ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Ռուսաստանի ճնշման տակ Հայաստան ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն բերելն էլ կլինի մի ուրիշ հիմարություն։ Մեզ օտար դիտորդներ պետք չեն։ Եթե որևէ երկիր կամ միջպետական (ռազմա)քաղաքական կազմակերպություն ցանկանում է Հայաստանին օգնել, ապա թող օգնի զենքով, զինամթերքով, հետախուզական տվյալներով, ռազմական խորհրդատուներով, ինչպես նաև Ադրբեջանի դեմ տնտեսական և այլ կարգի պատժամիջոցներ կիրառելով։ ՎԵՐՋ։
Հ.գ. Նույն խնդրի մեկ այլ դրվագի մասին գրել էի երկու օր առաջ»,-գրել է նա: