Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման մեջ։