Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերին: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերը խիստ բացասական կլինեն եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, եւ մենք կտրականապես դեմ կլինեինք դրան»,-ընդգծել Է նա: Նախարարը հավելել Է, որ այդ հարցը վերաբերում Է ոչ միայն Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին, այլեւ Ռուսաստանին:

 

Լավրովը նաեւ հայտարարել Է, որ Մոսկվան կոչ Է անում հետաքննել Կիեւի կողմից ՄԱԿ-ի խորհրդանշաններով ուղղաթիռների օգտագործումը երկրի հարավ-արեւելքում ուժային գործողություն անցկացնելու ընթացքում: «Ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են ՄԱԿ-ի լոգոտիպով ուղղաթիռներն օգտագործվել հարավ-արեւելքում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ»,-նշել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը:

 

«Ուկրաինան ավելի քան երբեւԷ մոտեցել Է քաղաքացիական պատերազմին»,-ընդգծել Է Լավրովը:

 

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի նախագահական ընտրությունները չեն կարող օրինական լինել, քանի դեռ շարունակվում Է բռնությունը: «Անկարելի Է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ հրաձգություն Է ընթանում ականանետներից»,-արձանագրել Է ՌԴ արտգործնախարարը:

 

«Ռուսաստանը լուրջ կասկածներ ունի, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում գործում են ԱՄՆ-ից եկած վարձկաններ»,-նշել Է Լավրովը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: