Ռուսաստանը և Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ' ուկրաինացիների կողմից, սակայն անհրաժեշտության դեպքում կլինի «միջամտում»: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԳՖՀ-ի իր պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Քննարկեցինք Ուկրաինայի իրադրությունը: Ռուսաստանը և Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ' ուկրաինացիների կողմից, և դա ուկրաինական ժողովրդի շահերից է բխում, սակայն անհրաժեշտության դեպքում մենք կհաշտեցնենք Ուկրաինայի իշխանությանն ու ընդդիմությանը, եթե նրանք խնդրեն այդ մասին»,-ասել է Լավրովը:

 

Շտայնմայերն իր հերթին պաշտոնապես հավաստել է սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործողությանը մասնակցելու իր երկրի մտադրությունը, եթե խորհրդարանը համաձայնություն տա դրան:

 

«Մենք կմասնակցենք այդ գործողությանը: Կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել այն աջակցությանը, որը մեզ հարկավոր է մեր խորհրդարանի կողմից»,-հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: