Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանը պատրաստ է լայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:

 

ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն Ուկրաինայում իրավիճակն ու ժնևյան պայմանավորվածություններն է քննարկել այդ երկրում նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովի հետ:

 

«Ուկրաինայի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու հարցը շատ կարևոր է, հատկապես շրջանների դիրքորոշումը պարզելու նպատակով»,-հայտնել է Ցարյովը:

 

«Ռուսական կողմը նշում է, որ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցերը պետք է որոշեն հենց իրենք՝ ուկրաինացիները, ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության հետ սերտ համագործակցությամբ: Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ամենամեծ աջակցությունը»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։