Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը հարթելու հարցով պետք է զբաղվեն այդ երկրի քաղաքացիները՝ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային հանձնաժողովի հետ համատեղ, իսկ Ռուսաստանն այդ հարցում պատրաստ է լայն աջակցություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարևի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և ժնևյան պայմանավորվածությունները: Հանդիպման ընթացքում Ցարևն ընդգծել է իր հետաքրքրությունը Կիևի իշխանությունների հետ ուղիղ կապ հաստատելու և շրջանների դիրքորոշումը հստակեցնելու հարցում: Ցարևը նշել է, որ մինչ այս պահը նման փորձերը մերժվել են Կիևի իշխանությունների կոմից: