ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը «հավատարիմ է սկզբունքային դիրքորոշմանը՝ Լիբանանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային միասնության աջակցության հարցում»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Բոգդանովը մասնակցել էր Լիբանանում կայացած հասարակական հանդիսավոր հանդիպմանը, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակին:
Նա նաև իր աջակցությունն է հայտնել «լիբանանյան բանակի և իրավապահ մարմինների վճռական քայլերին' ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու հարցում»:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր լիբանանյան գործընկերներին»,- հավաստիացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը: