Իրանը պատրաստ է միջազգային իրավունքի շրջանակներում աջակցել Իրաքի կառավարությանը սուննի ապստամբների դեմ պայքարում, թեև պաշտոնական Բաղդադը դեռևս օգնության համար չի դիմել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

 

Տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում Ռուհանին նաև հայտարարել է, որ Իրանը հավատում է, որ մինչև հուլիսի 20-ի վերջնաժամկետը կարող է գերտերությունների հետ միջուկային վեճերին վերջ տալու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: «Մնացած խնդիրները հնարավոր կլինի հարթել բարի կամքի և ճկունության շնորհիվ»,- ասել է նա:

 

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած, ԴԱԻՇ իսլամիստական խմբավորումը հունիսի 10-ին հսկողություն է հաստատել Իրաքի Մոսուլ քաղաքի վրա: Առավոտյան ծայրահեղականների և իրաքյան ուժերի միջև թեժ մարտեր են սկսվել: ԴԱԻՇ-ին հաջողվել է հսկողություն հաստատել Նայնավայի մարզպետարանի վրա: