Ավելի քան 50 երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալու միջազգային կոալիցիային ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայում և Իրաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ ավելացնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ լայն ճակատ ստեղծելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները: «Մենք հստակ ռազմավարություն ունենենք ԻԼԻՊ-ին թուլացնելու, հաղթելու և ոչնչացնելու համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը չի գործի միայնակ, այդ նպատակով ստեղծվում է գլոբալ կոալիցիա: Քերին կոնկրետ չի նշել, թե որ երկրներն են օգնելու ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:

 

Մյուս կողմից' ԱՄՆ-ում հանրահավքներ են կազմակերպվում Իրաքում և Սիրիայում նոր գործողություններում ամերիկյան զինծառայողների մասնակցության դեմ:

 

Իր հերթին Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է օգնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարար Լիբերմանը: