Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում:

Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-եզրափակել է կազմակերպության գլխավոր տնօրենը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին:

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։

 

Tedros Adhanom Ghebreyesus
 
@DrTedros
 
 

Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister , and for your leadership in the national response. We discussed the situation in 						
			</div>
		</div>

		<!-- Banner  -->
		<!-- Banner  -->

		
		<div class=

Առաջարկում ենք նաև
Լրահոս
Հեռ.` +37410 210117, էլ. փոստ` [email protected]
2013-2024 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: MediaMall.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: