Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդ ալ Լահյանը նշել է, որ Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Իրաքին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հունիսի 26-ին կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ քննարկել է Իրաքում տիրող իրավիճակը: Նրանք որոշում են ընդունել աջակցել Իրաքի նոր կառավարությանը, որը պետք է ձևավորվի քրդերի, սունիների և շիաների ներկայացուցիչներով:

 

Արաբական երկրների արտգործնախարարները մտահգություն են հայտնել Իրաքում առկա իրավիճակով, որն ստեղծվել է ԻԼԻՊ խմբավորման գործողությունների հետևանքով:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորման հունիսի 10-ին սկսած լայնածավալ գործողությունների պատճառով: Գրոհայիններն ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻÕ Š խմբավորման անդամների դեմ: