Մոսկվայի շրջանային դատարանը երկու ամսով հեռակա կալանավորել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովին՝ «ահաբեկչական հարձակումների» գործով։ Այս մասին հայտնում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Բուդանովին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից զգալի վնաս պատճառած ահաբեկչության համար: ՏԱՍՍ գործակալությունը պարզաբանել է, որ Բուդանովը մեղադրվում է Ռուսաստանի տարածքում իրականացված 104 ահաբեկչության մեջ։