Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ղեկավար, գեներալ Քրիստոֆ Գոմարը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի նախապատրաստել ռազմական ներխուժում Ուկրաինայի տարածք, իսկ ԱՄՆ-ի հետախուզությունը կեղծ տեղեկություններ է տրամադրել, փոխանցում է Sputnik գործակալությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետախուզությունը օգտվելով ՆԱՏՕ-ի հեղինակությունից' տրամադրել է կեղծ տեղեկատվություն' Ուկրաինա ռուսական զորքի ներխուժման մասին:
«ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը ներխուժում է պատրաստում Ուկրաինա, ըստ Ֆրանսիայի ռազմական հետախուզության վարչության, այս վարկածը չի հաստատվել», - ասել է նա:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել են Ուկրաինայի հարավ-արևելքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես հերքել է այս տեղեկությունները: