Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Քաթարի արտաքին գործերի նախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ Աթիյան նշել է, որ Ասադի վարչակարգը Սիրիայում հովանավորում է ահաբեկչությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Միևնույն ժամանակ, մենք չենք կարող նաև թաքցնել ռուս ընկերների հետ տարաձայնության առկայությունը, որը վերաբերում է Բաշար Ասադին: Մենք գիտենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը չի պահանջում գործող ռեժիմների տապալումը: Ըստ մեր գնահատականների՝ Բաշար Ասադն ու նրա դաժան ռեժիմն աջակցում են ահաբեկչությունը և դրա հիմնական հովանավորներից մեկն են», - ասել է ալ Աթիյան:

 

 

Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Մոսկվայի և Քաթարի միջև պահպանվում են տարաձայնություններ՝ կապված Սիրիայում գործող իշխանությունների լեգիտիմության հետ: