ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարազատները նրա օգնականներին մեղադրում են պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերում ունեցած ձախողման համար։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ երեք մարդու խոսքով՝ Բայդենի ընտանիքը նախագահին կոչ է արել աշխատանքից հեռացնել կամ իջեցնել իր թիմի անդամների պաշտոնը, որոնց իրենք համարում են մեղավոր անհաջող ելույթի համար։ Նրանց մեջ են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը եւ նախագահի անձնական փաստաբան Բոբ Բաուերը։ Աղբյուրները նշել են, որ պետության ղեկավարը հազիվ թե հետեւի այդ խորհուրդներին առաջիկայում։
Ինչպես հայտնել են թերթի զրուցակիցները, Բայդենի ընտանիքի անդամները, հատկապես նրա կինը՝ Ջիլը եւ որդին՝ Հանթերը, պնդում են, որ նա շարունակի ընտրարշավը։