Բալկանյան թերակղզու եկեղեցական առաջնորդները վերջերս իրենց մոտ տեղի ունեցած ավերիչ և առնվազն 50 մարդու կյանք խլած ջրհեղեղի համար մեղադրել են «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստին, ով ներկայացնում էր Ավստրիան։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հոգևորականների համոզմամբ՝ բնական աղետն Աստծո պատիժն է մրցույթում տրանսսեքսուլ երգչի հաղթանակի համար։ Մասնավորապես, Չեռնոգորիայի պատրիարքը նշել է, որ ավերիչ ջրհեղեղը ոչ թե պատահականություն է, այլ նախազգուշացում։
«Աստված այս անձրևներն ուղարկել է՝ մարդկանց հիշեցնելու համար, որ պետք չէ անցնել չարի կողմը»,-ասել է պատրիարքը։

 

Մինչդեռ ուղղափառ սերբերի պատրիարքը նշել է, որ «ջրհեղեղն աստվածային պատիժ էր այդ չարիքի համար»։

 

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին 120 տարվա մեջ Բալկանները պատուհասած ամենաուժեղ ջրհեղեղի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են տնից։ Բացի այդ, բնական աղետը Բոսնիա և Հերցեգովինայում ու Սերբիայում դարձել է 2.000-ից ավելի սողանքի պատճառ։ Նշվում է, որ ընդամենը 3 օրվա ընթացում թերակղզում 3 ամսվա չափով տեղումներ են գրանցվել, ինչն էլ դարձել է ջրհեղեղի պատճառ։

 

People carry food received from humanitarian organisations in Topcic Polje, Bosnia. One church leader said 'God sent the rains as a reminder that people should not join the wild side'A police vehicle drives through a flooded street in Obrenovac, near Belgrade, Serbia, in the worst flooding the region has known for more than 100 yearsAn army helicopter team rescues a baby from the village of Tisina, near Bosanski Samac, northern Bosnia-Herzegovina. One church leader has said the flooding is 'not a coincidence, but a warning'