Թբիլիսիում աղետալի ջրհեղեղը' Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մեղքով է տեղի ունեցել: Այս հայտարարությամբ հանդես են եկել վրացական ԶԼՄ-ները' փոխանցում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:
Պետության նախկին ղեկավարին մեղադրում են նրանում, որ իշխանության օրոք' նա Վերա գետի վրա նոր մայրուղին այնպես է հրամայել կառուցել, որ, ըստ էության, արգելափակել է բետոնային կառույցների մեջ ջրուղիների կապուղին, որոնք այդքան էլ ամուր չէին աղետի հարվածին դիմակայելու համար:
Փորձագետների խոսքով' նման ավերիչ ջրհեղեղների պատճառը մեկն է' շինարարության ընթացքում խախտումները:
Ըստ վերջին տվյալների, Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ: Եվս 20 մարդ անհայտ կորած է համարվում: Լրջորեն վնասվել է տեղական գազանանոցը' ոչնչացվել ենթակառուցվածքը, զոհվել է ավելի քան 300 կենդանի: Հունիսի 15-ին Վրաստանում հայտարարվել է սգո օր: Շենքերին իջեցվել են ազգային դրոշները: Բոլոր եկեղեցիներում կեսօրին' ի հիշատակ զոհվածների զանգեր են հնչել: