Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի արևմուտքում գտնվող Հար-Նոֆ շրջանում:
Երկու պաղեստինցի, ներխուժելով սինագոգ, հարձակվել են աղոթողների վրա: Հարձակման ընթացքում նրանք դանակ, կացին և ատրճանակ են կիրառել:
Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի տվյալներով'հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել է: