ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Ղազախստանին՝ շարունակել ակտիվ աջակցությունը Ուկրաինայի ներքին զինված հակամարտության հաղթահարմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, Օբաման հունվարի 21-ին հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

 

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը հորդորել է Ղազախստանին «շարունակել ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորումն ապահովելու գործում»: Նա նաեւ վստահություն է հայտնել է, որ «բանակցությունների ճանապարհով Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պայմանավորված է Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարմամբ, որն ստորագրել է Ռուսաստանը»:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երկրների ղեկավարները «հավաստել են երկուստեք շահագրգռությունը Ուկրաինայի արեւելքում իրադրության խաղաղ կարգավորումն ապահովելու հարցում»: Բացի այդ, Նազարբաեւը եւ Օբաման Ուկրաինայի դրությունը քննարկելիս «կարեւորել են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքին աջակցելը»: