Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ապակայունացնող են և պետք է դադարեցվեն:

 

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Պրանս Պրեսը, Օբաման հայտարարել է Մալայզիայում՝ ապրիլի 27-ին:

 

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է անգործության մեջ. «Ռուսաստանի իշխանությունները «մատը մատին չեն տվել, որպեսզի լուծեն հակամարտությունը»,-ասել է նախագահը և դիմել  Եվրամիության երկրներին՝ խնդրելով աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

 

«Մեր դիրքորոշումն ավելի ուժեղ կլինի, եթե նախագահ Պուտինը տեսնի, որ աշխարհը միասնական է, Եվրոպան ու ԱՄՆ-ը միասնական են, և սա ռուս-ամերիկյան հակամարտություն չէ»,- նշել է Օբաման: