ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Ռուսաստանին և Արևմուտքին ավելի շատ ջանքեր ներդնել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Նման հայտարարությամբ Մունը հանդես է եկել այսօր Բրիսբենում, որտեղ անցկացվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին հանդիպել գագաթնաժողովի շրջանակում և քննարկել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները:
Խոսքը Եվրոպայի հենց կենտրոնում հակամարտության մասին է, որը հիշեցնում է «սառը պատերազմի» տարիները, նշել է Բան Կի Մունը։
Նա նշել է, որ այդ իրադարձություններն սպառնալիք են համաշխարհային կայունության և տնտեսության համար: Նա կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին հետևել մինսկյան պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են, մասնավորապես, հրադադարի ռեժիմ: