Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել միավորել ջանքերն Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Այն հայրենասիրական վերելքը, որն այսօր կա Ղրիմում և Ռուսաստանում, ես այն տեսել եմ մեզ բոլորիս մոտ, անկախ քաղաքական հայացքներից և կուսակցություններից, պետք է այսուհետև տարածվի Ուկրաինայի հարավ-արևելքի վրա, որտեղ սպասում են մեր աջակցությանն ու օգնությանը: Ես համոզված եմ, որ մենք այս հայրենասիրական զգացմունքները կպահպանենք Ուկրանիայի հարավ-արևելքի բնակիչների նկատմամբ, նրանց սատար կլինենք այս դժվարին պահին:

 

Եվ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր կկարողանա Ուկրաինայի հարավ-արևելքում պաշտպանել իր հայրենակցիներին: Առաջարկում եմ այս հարցում միավորել մեր ջանքերը»,-հայտարարել է Ակսյոնովը մարտի 19-ին Մոսկվայում Պետդումայի խմբակցությունների պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ: