Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին հայտնել է, որ իմաստ չի տեսնում բանակցել Ուկրաինայի հարավ-արևելքի աշխարհազորայինների հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ձևավորվել են մեծ խմբերով ավազակախմբեր, որոք ղեկավարում են այնպիսի անձանց կողմից, որոնց հետ համաձայնության գալ որևէ հարցի շուրջ անհնարին է, նրանց պետք է միայն ոչնչացնել»,- ասել Պաշինսկին մայիսի 5 -ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում աշխարհազորայինների և Կիևի ուժայինների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 181 մարդ: