Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակը և Ղրիմի իրադարձությունները: Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ի ԱԳՆ-ն:

 

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրավիճակի լիցքաթափմանը հասնելու հետագա քայլերը: Լավրովը բարձրացրել է Ուկրաինայում իրավիճակի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ջանքերը շարունակելու թեման, ինչպես նաև Կիևի և Ուկրաինայի հարավ-արևելքի հետ երկխոսություն վարելի հրատապ անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Քերին իր հերթին հայտնել է ԱՄՆ դիրքորոշման մասին, ըստ որի՝ ամերիկյան և եվրոպական գործընկերների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կազմակերպվի մշտական երկխոսություն՝ հետագա քայլերի համատեղ մշակման համար: