Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման կոնկրետ միջոցառումների ընդունման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է itar-tass-ը:
«Եռակողմ կոնտակտային խումբը Կիևում քննարկել է Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ հետագա խորհրդակցությունների անցկացման տարբերակներն ու վայրը: Կոնտակտային խումբը կարծում է, որ պետք է անհապաղ անցկացվի խորհրդակցությունների հաջորդ փուլ»,- ասվում է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ն իր հերթին բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել աջակցել կոնտակտային խմբի առաջարկը և հնարավորինս արագ խորհրդակցություն անցկացնել: