Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացության մասին զեկույց։ 

«Ներկայացվել է զեկույց, ծավալվել է քննարկում»,–նշեց նա։ Խոսնակի խոսքով՝ քննարկումները շարունակվում են, արդյունքների մասին կներկայացվի մամուլի հաղորդագրություն։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ։

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ: