«Առաջարկում եմ բնապահպանության նախարարությանը վերապահել հիդրոօթեևութաբանական երևույթների ռեժիմային հատուկ դիտարկումների ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգոծության, աշխատանքների համակարգման ոլորտում ԱԻՆ-ին վերապահված գործառույթները, նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և հավանության է արժանացել ապրիլի 5-ի նախարարության կոմիտեի նիստում, խնդրում եմ հավանության արժանացնել»,-այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ նման պրոցեսները անխուսափելի են, և համոզմունք հայտնեց, որ լավագույն կադրերը մնալու են։ Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նպատակն է ստեղծել շրջակա միջավայրի միասնական կառույց, որը կներառի բոլոր բաղադրիչները՝ օդի, ջրի, հողի կենսաբազմազանությունը և չի կրկնի այն գործառույթները, որոնք մինչ այսօր բաշխված է եղել տարբեր գերատեսչությունների շրջանակներում։ 

 

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց առանց դեմ ձայների։