Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։
«Սիրելի բարեկամներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ զբաղեցնում շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնը։ Սա իմ սեփական որոշումն է:
Միշտ երախտապարտ եմ լինելու երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և, ամենակարևորը, մեր ընտանիքին հայրենիք վերադարձնելու համար։ Ռոմանոս Պետրոսյան, հիանալի է աշխատել քեզ հետ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում:
Շնորհակալ եմ բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, բոլոր փորձագետներին։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ աշխատել։
Պետք չէ քաղաքական երանգավորում վերագրել այս ամենին, դա տգեղ է։ Այդպիսի բան չկա! Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարող են և պետք է ծառայեն իրենց երկրին՝ անկախ քաղաքական իրավիճակից, պաշտոնից և այլն, հատկապես այս վճռորոշ պահին։ Մենք անցել ենք 24/7 աշխատանքային շատ ծանր օրեր և ամիսներ։ Այդ դեպքում հեռանալը դասալքություն կլիներ:
Բայց ես նաև հավատում եմ, որ իմ կարգավիճակով, փորձառությամբ և բարոյական իդեալներով կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ առաջնորդել, ով չի կարող: Գիտեմ, որ իմ հրաժարականը շատերին կուրախացնի, ամեն ինչ լավ կլինի։
Իմ թիմին (և նրանք հազարավոր են) ես ուզում եմ սա ասել՝ դուք պետք է շարունակեք աշխատել, ինչպես մենք աշխատել ենք»,֊գրել է Մազմանյանը՝ իր թիմակիցներին ներկայացնելով աշխատել շարունակելու՝ տասնյակից ավելի կետերից բաղկացած իր պատճառները: