Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել' Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն, գրում է Interfax-ը:
Համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից և սկսում է իրականացնել իր լիազորությունները։
Այսօր տեղի է ունեցել նաև փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։