Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի շուրջ ծագած աղմուկի ֆոնին: BBC-ի փոխանցմամբ՝ հրաժարականի մասին հայտնել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հեռուստաուղերձի ընթացքում:

Հիշեցնենք՝ շատերը 158 մարդու կյանք խլած և Բեյրութի կեսն ավերած պայթյունի մեջ մեղադրում են իշխանություններին՝ վատ կառավարման, կոռուպցիայի և անփութության համար:

Պայթյունից հետո Բեյրութի բնակիչները ցույցերի են դուրս եկել, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների:

Իշխանություններն ընդունել են, որ ողբերգական պայթյունը տեղի է ունեցել 2750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը 6 տարի շարունակ պահվել է նավահանգստում՝ առանց անվտանգության կանոնների պահպանման: