ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչու, ես կնշեմ երկու պահ։ Առաջինն ու գլխավորն, ինչի մասին ես ասացի, երբ մենք հանդիպում էինք նախագահի հետ ուղերձից հետո, ընթացիկ տարվա հունվարի 15-ին՝ այն մասին, որ ուղերձում ընդգծվել են քաղաքական համակարգի նորացման, հայտնի չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հակակշռման  այնքան մասշտաբային խնդիրներ, դա վերաբերում է և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական իշխանությանը, որ այն բանի համար, որ ընդունվեն այդ բոլոր որոշումները, նախագահը պետք է բացարձակ ազատ լինի այն առումով, որ դրանք քննարկի և ընդունի առանց որևէ այլ գործոնների հետ կապված զգուշավորության։ Ներառյալ՝ կառավարության գործոնը»,- հայտարարել է Մեդվեդևը Ռուսաստանի «Առաջին ալիքին» տրված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես և ինչու է ընդունվել հրաժարականի մասին որոշումը։

Նա նաև նշել է, որ, ընդհանուր առմամբ, իր գլխավորած երկու կառավարությունների գործունեության ժամկետը կազմել է գրեթե ութ տարի։ «Դա հսկայական ժամկետ է։ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին անգամն էր։ Ես, փորփրել եմ, այսպես ասած, պատմությունը՝ և՛ խորհրդային շրջանի, և՛ նույնիսկ ցարական շրջանի, բայց ուղիղ ասենք, այդքան եկար այդ հարցերով ոչ ոք չի զբաղվել՝ բացառությամբ առանձին գործիչների»,- ընդգծել է նախկին վարչապետը։

 

«Այդ պատճառով կատարելապես ակնհայտ է նաև այն, որ այն աշխատանքը, որ կատարել են և՛ առաջին կառավարությունը, և երկրորդ կառավարությունը, այնուամենայնիվ, շատ երկարատև է եղել, իսկ դա բարդ աշխատանք է՝ կապված բացառիկ բարդ հարցերով որոշումների ընդունման հետ»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, եզրափակել է Մեդվեդևը։