Երեքշաբթի առավոտյան Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբը նախագահ Սաուլի Նիինիստոյին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է rg.ru-ն:
Երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների հետևանքով նախկին կառավարության լիազորությունները դադարեցվում են, և երկրում իշխանության են գալիս նոր քաղաքական գործիչներ: Ինչպես հիշեցնում է աղբյուրը, ընտրություններում հաղթել է «Կենտրոն» կուսակցությունը՝ հավաքելով ավելի քան 21 տոկոս ձայն, և այժմ բանակցութուններ է վարում Ֆինլանդիայի նոր կառավարության կազմի շուրջ:
Ենթադրվում է, որ մինչև մայիսի 7-ը կոալիցիա կձևավորվի: Ինչպես կանխատեսում են քաղաքագետները, Ֆինլանդիայի նոր վարչապետ կդառնա «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուհա Սիպիլյան: