Էստոնիայի կառավարությունը մարտի 30-ին ողջ կազմով հրաժարական է տվել: «Կառավարությունը հրաժարական է տալիս համաձայն Էստոնիայի Սահմանադրության 92-րդ կետի. կապված նոր գումարման Ազգային ժողովի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանում հայտարարել է վարչապետ Տաավի Ռիյվասը:

 

 

Համաձայն Սահմանադրության' Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ունի 14 օր վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար, ում իր հերթին, կտրվի ևս 14 օր՟ նոր կառավարության կազմավորման հիմքերը խորհրդարանին զեկուցելու համար:

 

 

«Ինտեֆաքս»-ի հաղորդմամբ, դրանից հետո Էստոնիայի խորհրդարանը բաց քվեարկությամբ որոշում կընդունի վարչապետի թեկնածուին համապատասխան լիազորություններ տրամադրելու վերաբերյալ: