Բելգիայում մայիսի 25-ին կայացած համերկրային ընտրություններից հետո արձակվել է խորհրդարանը, կառավարությունը հրաժարական է տվել: Սկսվել են բանակցություններ նախարարների նոր կոալիցիոն կաբնետ կազմելու շուրջը: Անցյալ անգամ՝ 2010 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններից հետո այդ գործընթացը տևեց 541 օր՝ սահմանելով քաղաքական ճգնաժամh տևողության համաշխարհային ռեկորդ:

 

Երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոն մայիսի 26-ին բելգիացիների Ֆիլիպ թագավորին է ներկացացրել իր կաբինետի հրաժարականի խնդրագիրը: Իր հերթին, միապետը հայտարարել է նոր կառավարող կոալիցիա կազմելու շուրջը հիմնական քաղաքական կուսակցությունների կոնսուլտացիաներ սկսելու մասին:

 

Բելգիայի քաղաքականության գլխավոր հիմնախնդիրը մնում են սուր հակասությունները Ֆլանդրիայի (հյուսիս) և ֆրանսախոս Վալոնիայի (հարավ) միջև: Ֆլանդրիայում կիրակի օրը կայացած ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է նոր ֆլամանդական դաշինքը (քվեների 33 տոկոսը), որը հանդես է գալիս երկրի ապակենտորնացման և, հեռանկարում՝ այդ տարածաշրջանի անկախության օգտին, որտեղ բնակվում է երկրի 11-միլիոնանոց բնակչության 60 տոկոսը: Վալոնիայում հաղթել է վարչապետ Դի Ռուպոյի Սոցիալիստական կուսակցությունը, որը ձգտում է կասեցնել Բելգիայի համադաշնայնացումը և խոչընդոտել հարուստ Ֆլանդրիայի անջատմանը:

 

Այս կուսակցությունների ծրագրերն, ըստ էության, հակադիր են թե՛ սոցիալական համակարգի բարեփոխման և թե՛ աշխատանքի շուկայի բարերնորոգման հարցերի շուրջը:

 

«Կառավարություն ստեղծելը չափազաանց դժվար կլինի»,- պնդում է Standard առաջատար թերթը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: